Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները գիշերել են Ազատության հրապարակում

«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները գիշերել են Ազատության հրապարակում
21.06.2015 | 21:06

«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արամ Մանուկյանն ասել է. «Մեր ակցիան բացառապես խաղաղ է, անում ենք ամեն ինչ, որ խուսափենք վիճաբանություններից կամ ոստիկանության հետ բախումներից»:
Նախաձեռնության անդամները հանգանակություն են արել, որ նստացույցի մասնակիցների համար սնունդ գնեն և տեխնիկական հարցեր լուծեն:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ